Ինչպե՞ս են Ռուսաստանում տարբերում հայկական ու «կեղծ» լոլիկները

Վերջին մեկ-երկու տարվա ընթացքում ռուսաստանցիներն իրենց համար կրկին բացահայտել են հայկական միրգ–բանջարեղենը, պահածոներն ու կիսաբաճկոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. Հայաստանի մրգերն ու բանջարեղենը բարեհաջող մրցում են Ռուսաստան «վերադարձած» թուրքականների հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը։

Պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը թույլ չի տվել ազատ ներմուծել թուրքական մթերքները (բանջարեղենը, մրգերն ու միսը)։ Դրանք կարելի է ներմուծել միայն քվոտաներով։ Մինչդեռ հայկականները Եվրասիական միության շրջանակում ներմուծվում են առանց սահմանափակումների։ Սակայն հարցը միայն դա չէ։

Թուրքական լոլիկն ու գնաճը՝ հայերի երջանկության գրավական

Մեկ այլ կարևոր բան էլ կա. վերջին մեկ-երկու տարվա ընթացքում հայկական մրգերը, բանջարեղենը, պահածոներն ու հյութերը Ռուսաստանում ավելի լավ ճանաչեցին (կամ նորից բացահայտեցին)։ Ռուսաստանցի սպառողների գիտակցության մեջ դրանք տպավորվել են որպես որակյալ ապրանք, դրա համար նրանց դիմաց պատրաստ են անգամ մի փոքր ավելի վճարել։

Նշենք, որ «իսկական հայկական» լոլիկները փափուկ են (նույնիսկ կատակով խորհուրդ են տալիս դրանք պատին հարվածելով ստուգել)։ Իսկ պինդ լոլիկները` սպիտակ միջուկ ունեցողները «թուրքական» են ավանում (նույնիսկ, եթե դրանք Հայաստանում են աճեցվել)։

«Իհարկե, պետք է գնային առումով մրցել։ Պարզապես, Հայաստանից տեղափոխելը, հասկանալի պատճառներով, բավականին թանկ է։ Սակայն մեզ հաջողվել է ամրապնդվել միջինից բարձր սեգմենտում։ Դրա համար, նույնիսկ հաշվի առնելով այդ ծախսերը, մեզ հաջողվում է պահպանել մեր դիրքերը», – ասաց Ասոյանը։

2016 թվականի վերջին Հայաստան էին եկել Metro Cash & Carry–ի ցանցի ներկայացուցիչներն ու մի շարք համաձայնագրեր էին կնքել հայ արտադրողների հետ։ Բոլոր համաձայնագրերը գործում են մինչ այժմ։ «Մեր արտադրանքը կա նաև այլ ցանցերում, այդ թվում` պրեմիում սեգմենտի. «Ալիե ապրուսա» և «Ազբուկա վկուսա» ցանցերում։

Ռուսաստանցիները նույնպես հավանել են հայկական հագուստը։ Վերջին տարիների ընթացքում այն ավելի լավ են կարում, այդ թվում նաև ՄԱԿ–ի ծրագրի (UNIDO) շնորհիվ, որն իրականացվում է Ռուսաստանի կառավարության աջակցությամբ ու իտալացի դիզայներների մասնակցությամբ։ Հիմա հայկական կոստյումներն ու բաճկոններ կան բազմաթիվ միջինից բարձր ու նույնիսկ թանկ խանութներում։ Օրինակ` Մոսկովյան «Դետսկի միր» խանութում։

Դրա համար էժանագին շուկաներում հայկական հագուստ չկա, սակայն խոշոր ցանցերում այն ավելանում է։ «Մենք այստեղ էլ ենք կարողանում մրցել և՛ թուրքական, և՛ չինական, և՛ եվրոպական ապրանքի հետ։ Ու դա ոչ միայն ԵԱՏՄ անդամ լինելու շնորհիվ, այլ նաև` գին–որակ հարաբերակցության», – ասաց Ասոյանը։

Նշենք, որ 2017 թվականին առաջին կիսամյակում թարմ և սառեցված ձկան արտահանումը դեպի Ռուսաստան աճել է գրեթե երկու (1,8) անգամ, բանջարեղենի պահածոների, գինիների արտահանումը` նույնչափ, լոլիկի մածուկի արտահանումն աճել է 1,4 անգամ, այլ բանջարեղենի պահածոներինը` 1,6 անգամ։ Տղամարդկանց հագուստի արտահանումն աճել է 1,35 անգամ։