Սատկած շնաձուկը խանգարել է Բրիտանիայի բնակչին սուրճ խմել

Անվտանգության աշխատակիցը որոշել է սուրճ եփել, բայց նրան խանգարել է շնաձուկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Բրիտանացին սուրճ էր եփում իր տանը, երբ հանկարծ իմացավ, որ երկնքից սատկած շնաձուկ է ընկել իր այգի։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Մարտի են դուրս եկել կատուները. իրարանցում բրիտանական թագավորությունում

Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Քենթ կոմսությունում։ Սատկած գիշատիչն «այցելել» է 26-ամյա Ջեյմս Հիլլին, որն աշխատում է առափնյա անվտանգության ծառայությունում։ Նա այդ պահին որոշել էր իր տան խոհանոցում սուրճ ըմպել, բայց արարողությունն ընդհատել է նրա հայրը` հայտնելով, որ այգում մի մեծ ձուկ է գտել։

Պարզվել է, որ այգում 60 սմ երկարություն ունեցող շնաձուկ-կատու է հայտնվել։ Այդ ձկնատեսակը բնակվում է Ատլանտյան օվկիանոսում, ինչպես նաև Սև և Միջերկրական ծովերում։ Ամենայն հավանականությամբ, գիշատիչը մեկ այլ գիշատչի` որորի կամ ջրագռավի զոհ է դարձել, թռչունը հավանաբար չի կարողացել պահել որսն ու թռիչքի պահին բաց է թողել ճանկերից ։

Պարզ չէ` Հիլլը, ի վերջո, հասցրել է վայելել իր սուրճը, թե ոչ։