Հերթական երկրաշարժն Իրանում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ

Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում այսօր երկրաշարժ է գրանցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Իրանի հյուսիսում գտնվող Սեմնան նահանգում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով IRNA գործակալությանը:

Ցնցումներն արձանագրվել են տեղական ժամանակով ժամը 02:02-ին՝ Սեմնան քաղաքի մոտակայքում:

Երկրաշարժի օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, ավերածություններ չեն արձանագրվել: