Իրանի ավիաաղետից հնարավոր է որոշ մարդիկ փրկված լինեն ․ ԶԼՄ

Ականատեսների վկայությամբ՝ որոշ մարդիկ կարող էին փրկվել Իրանում տեղի ունեցած սարսափելի ավիավթարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Մի քանի մարդ կարող էր փրկվել Իրանում տեղի ունեցած ավիավթարից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Press TV-ին։

Փետրվարի 18-ին իրանական Սպահան նահանգում կործանվել է ուղևորատար ինքնաթիռ։

Ողբերգություն Իրանում. կործանվել է 60 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը

Իրանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ավիավթարի ականատեսները պնդում են, որ տեսել են՝ ինչպես է օդանավը փորձել արտակարգ վայրէջք կատարել ֆերմաների շրջանում։ Մի քանի ականատեսներ հայտարարել են, որ մի քանի մարդ կարող էր փրկված լինել։

Թեհրան-Յասուջ չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սեմիրոմ քաղաքի շրջանում։ Տարբեր տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 60-100 մարդ։