Գյումրիում 17 տարեկան տղան ինքնասպանության փորձ է արել. պատճառը հոր մահ է

11-րդ դասարանում սովորող տղան մեծ քանակությամբ դեղահաբեր է խմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 16-ին, Գյումրի քաղաքի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից ստացված ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դավթաշենի կամրջից նետված երեխայի ընկերները չգիտեն, դպրոցում չեն հավատում ինքնասպանությանը

Ժամը 16:00-ի սահմաններում նշված հիվանդանոցից Ոստիկանության Կաումայրիի բաժին ահազանգել են, որ Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի թիվ 154/ա հասցեից բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդ տղայի:

Նա հիվանդանոց է ընդունվել «դեղային թունավորում» ախտորոշմամբ:

Քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 17 տարեկան է, նա ծանր է տարել և անձնական խնդիրներ է ունեցել։ Տղան իրենց տան ննջարանում ինքնասպանություն գործելու նպատակով խմել է ասպիրին տեսակի 10, ասկոֆեն տեսակի 9, ասկորիցին տեսակի 20, պարացետամոլ տեսակի 10, վալիդոլ տեսակի 10, կեպտիցեն տեսակի 10, նոշպա տեսակի 12, ատառապտ տեսակի 10 դեղահաբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

17 տարեկան տղան սովորում է Շիրակի մարզի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: