Մարտի են դուրս եկել կատուները. իրարանցում բրիտանական թագավորությունում

Կատուների մարտերն անտարբեր չեն թողել համացանցի բրիտանական տիրույթին։ Թագավորության գլխավոր նորությունն այն է, որ արտգործնախարար Բորիս Ջոնսոնի կատուն հաղթել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Բրիտանական թագավորության առաջին կատուները` Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի գլխավոր մկնորս Լարին ու արտգործնախարարի կատուն` Փալմերսթոնը, կռվել են։

«Անարխիստ» կատվի տեսանյութը ցնցել է սոցիալական կայքերի օգտատերերին

Լարիի պատռված վզկապն ու մորթու կտորները մնացել են «մարտի դաշտում»։

Daily Mail-ը գրում է, որ կատուները բախվել են փողոցում` վարչապետ Թերեզա Մեյի նստավայրի դիմաց` Դաունինգ սթրիթ 10-ում։

Մեյի կատուն կռվել է Փալմերսթոնի հետ, որը բնակվում է Բրիտանիայի ԱԳՆ-ում։ Կատուների մարտերի ընթացքում Լարին կորցրել է վզկապը, և այդ պատճառով լրագրողները հաղթող ճանաչել են Փալմերսթոնին։

Ավելի վաղ Լարիին հեռացրել էին պաշտոնից, քանի որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ջեյմս Քեմերոնը տեսել էր, որ կատուն քնել է սեփական աթոռին, իսկ այդ պահին նրա կողքով մուկ է անցել։ Բայց ավելի ուշ թագավորության բնակիչների բազմաթիվ խնդրանքներից հետո Լարիին վերադարձրել են գլխավոր մկնորսի պաշտոնը։