Խախտումներ կատարող հետիոտներին կրկին տուգանում են. տեսանյութ

Կարգազանց հետիոտները Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացնում և տուգանում են կարգազանց հետիոտներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 131-րդ հոդվածը նախատեսում է, որ ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 5000 դրամի չափով:

Բացի այդ, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելու, ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ 3000 դրամի չափով։