«Արսենալի» հարձակվող. «Ես Հենրիխ Մխիթարյանից խաղալ եմ սովորում»

Հարձակվողը Մխիթարյանի հետ դաշտ է դուրս եկել Շվեդիայում «զինագործների» ու «Էստերսունդի» հետ խաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» ու Նիգերիայի հավաքականի հարձակվող Ալեքս Իվոբին The Mirror պարբերականի հետ հարցազրույցում խոստովանել է, որ խաղալ է սովորում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից։

Մխիթարյանը «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել «Էստերսունդի» դեմ խաղում

The Mirror-ը հետաքրքրվել է նրանից` ինչպես է իրեն զգում «զինագործների» հարձակման դիրքում խաղացողների խիստ մրցակցության պայմաններում։ Իվոբին պատասխանել է` ուրախ է դաշտ դուրս գալու յուրաքանչյուր հնարավորության համար։

«Ես դեռ երիտասարդ եմ ու սովորում եմ։ Սովորում եմ այնպիսի տղաներից, ինչպիսին են Մեսութ Օզիլն ու Հենրիխ Մխիթարյանը», — ասել է Իվոբին։

Նշենք, որ Իվոբին ու Մխիթարյանն օգնել են իրենց թիմին հինգշաբթի հաղթել շվեդական «Էստերսունդի» հետ խաղում։ «Զինագործները» հաղթել են 3:0 հաշվով։ Լոնդոնցիների կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու աչքի է ընկել արդյունավետ փոխանցումներով. Մեսութ Օզիլը գոլ է խփել Հենրիխի շնորհիվ։

Խաղի 84-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինել են։

«Արսենալի» հաջորդ խաղը տեղի կունենա Լոնդոնում. շվեդները Բրիտանիայի մայրաքաղաք կմեկնեն` վրեժխնդիր լինելու։