Հայ օլիգարխներին կբերեն դուբայներից, սաունաներից ու «վետերոկներից»

«Հրապարակ» թերթն անդրադարձել է ՀՀ նախագահի ընտրության «վտանգավոր» շարունակությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Չորրորդ նախագահի ընտրությունը մարտի 2-ին, փաստորեն, տեղի կունենա մեկ թեկնածուով և «նոն ստոպ»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Սերժ Սարգսյանի կախած «հրացաններից» մեկը կրակելու է, բայց ո՞րը

«Եթե այնպես ստացվի, որ առաջադրված թեկնածուն առաջին փուլով չանցնի, ապա նույն օրը խորհրդարանը պետք է ձեռնամուխ լինի երկրորդ փուլին, ընդ որում՝ նույն ընթացակարգով, դուբայներից, սաունաներից, «վետերոկներից» մի կերպ տարհանված օլիգարխ-ազգընտիրները հարմար պետք է տեղավորվեն յուրյանց կարմիր աթոռների վրա և երկրորդ անգամ ունկնդրեն-ակնդրեն միակ թեկնածուի ծրագիրը, խմբակցություններն էլ՝ ելույթ-հարցերը ու ձանձրույթից «մեռնեն»»,- գրում է թերթը։

Ըստ «Հրապարակի»` ավելի «վտանգավորը» դրա շարունակությունն է․ եթե այնպես ստացվի, որ երկրորդ փուլում էլ թեկնածուն չանցնի, ապա պառլամենտը կաշխատի մինչև ուշ գիշեր (արտահերթ նիստի կհրավիրվի)։ Ըստ թերթի աղբյուրի՝ որոշված է գործընթացն ավարտել մեկ օրում: