Մխիթարյանը «զինագործների» լավագույն խաղացող է ճանաչվել «Էստերսունդի» դեմ խաղում

Հայաստանի հավաքականի ավագը գերազանցել է մրցակիցներին. Նաչո Մոնրեալն ընդամենը 15 տոկոս քվե է ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում ճանաչվել է շվեդական «Էստերսունդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Քվեարկության արդյունքները հրապարակվել են այսօր` փետրվարի 16-ին։

«Արսենալը» երեք անպատասխան գոլ խփեց, Մխիթարյանն աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ

Հենրիխ Մխիթարյանին օգտին ե քվեարկել մասնակիցների 63%-ը, Մեսութ Օզիլը քվեների 25 տոկոսով հայտնվել է երկրորդ հորիզոնականում, իսկ եռյակը եզրափակել է Նաչո Մոնրեալը (15%)։ Մյուս խաղացողների քվեներն աննշան են։

Հիշեցնենք, որ «զինագործները» երեկ երեկոյան 3:0 հաշվով հաղթեցին «Էստերսունդին»։ Մխիթարյանը խաղաց մեկնարկային կազմում և նրա օգնությամբ Օզիլը գոլի հեղինակ դարձավ։

Հենրիխը փոխարինվեց խաղի 84-րդ րոպեին։