The Independent. Իսրայելը քննադատում է Լեհաստանին, բայց չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը

Վարշավայի և Թել Ավիվի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Լեհական խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել օրենքին, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոսթի մասնակցության մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Իսրայելը քննադատում է Լեհաստանին Հոլոքոսթին լեհերի մասնակցությունը հերքելու համար, բայց միևնույն ժամանակ չի ճանաչում Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը։ Այդ մասին գրում է բրիտանացի Ռոբերտ Ֆիսքը The Independent պարբերականի էջերում։

Վարշավայի և Թել Ավիվի միջև հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Ավելի վաղ լեհական խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել օրենքին, որն արգելում է մեղադրել լեհերին Հոլոքոսթին մասնակցություն ունենալու մեջ։

Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարի ցինիզմը Հայոց ցեղասպանության մասին և Պուտինի վերաբերյալ սուտը

«Իսրայելում խիստ զայրացել են «Մահվան լեհական ճամբարներ» ձևակերպումն օգտագործելը քրեականացնելու մասին որոշման պատճառով»։ Բայց միևնույն ժամանակ Իսրայելը հրաժարվում է ճանաչել հայերի Հոլոքոսթը։ Դեռ Շիմոն Պերեսն ասում էր, որ հայերի հետ տեղի ունեցած դեպքերը ողբերգություն են եղել, բայց ոչ ցեղասպանություն», – ասում է հեղինակը։

Ֆիսքը նշում է, որ ինչպես Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ–ը, այդ թվում` նախագահ Դոնալդ Թրամփը, չեն ընդունում Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը։ Սակայն լեհական խորհրդարանը դեռ 13 տարի առաջ փաստաթուղթ է ընդունել այդ հանցագործությունն ընդունելու և դատապարտելու մասին։

«Ի՞նչ ունենք մենք այսօր։ Լեհաստանը պատժում է ցանկացածին, ով խոսում է հրեաների ոչնչացման մեջ լեհերին մասնակցության մասին։ Իսրայելը պնդում է, որ բոլորը պետք է ընդունեն Հոլոքոսթը, ինչպես նաև դատապարտեն Լեհաստանին, բայց չի ճանաչում ցեղասպանության հետևանքով հայերին ոչնչացնելու փաստը», – գրում է հեղինակը։

Լրագրողը հռետորական հարց է տալիս. որքա՞ն մարդ դեռ պետք է մահանա աշխարհում, որպեսզի ազգերը ճանաչեն պատմության մութ էջերը։