«Չէի ուզի սպանված լինեի». սոցցանցերում հայտնվել են Ֆլորիդայի ողբերգության 1–ին կադրերը

Նիկոլաս Քրուզն, ով այսօր կրակոցներ էր իրականացրել Ֆլորիդայի «Մարջորի Սթոունմեն Դուգլաս» դպրոցում, դիտավորյալ է միացրել դպրոցի ազդանշանը, որ երեխաները դուրս գան միջանցք։ Այս քայլով նա նախատեսել է ավելի շատ մարդ սպանել։
Sputnik

Այս ողբերգության զոհ է դարձել 17 մարդ։ Եվս 14–ը վիրավորվել են, նրանք գտնվում են հիվանդանոցներում։ Կրակահերթ բացած տղան ձերբակալված է։