Քուվեյթի կին նախարարը խոստովանել է, որ հաճախ է գալիս Հայաստան հանգստանալու

Քուվեյթում մեծ հարգանքով են վերաբերում տեղի հայ համայնքին ու ընդհանրապես հայ ժոովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհը հաճախ է որպես զբոսաշրջիկ Հայաստան գալիս։ Այս մասին պաշտոնյան այսօր հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Կարող են մոտենալ ու ամուսնության առաջարկ անել. ինչն է Հայաստանում գրավում օտարերկրացի աղջիկներին

Հինդ Սաբիհ Ալ-Սաբին հայտնել է, որ իր երկրում մեծ հարգանքով են վերաբերում հայ համայնքին և բարեկամ հայ ժողովրդին։ Նաև խոստովանել է, որ ինքն էլ առանձնակի ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ, որտեղ որպես զբոսաշրջիկ հաճախ է լինում և նույնը խորհուրդ տալիս իր հայրենակիցներին:

Հավելենք, որ հանդիպման ժամանակ խոսել են նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ամուր փոխգործակցության և միջպետական հարաբերություններում արձանագրված առաջընթացի մասին: