Հայաստանն օրգանական թեյ կներկայացնի Գերմանիայում

Հեղինակավոր ցուցահանդեսին տասը հայկական ընկերություն է մասնակցում, ևս 10-ը մեկնում են դիտորդի կարգավիճակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik. Հայաստանի 10 ընկերությունները փետրվարի 14-ից 17-ը կմասնակցեն BIOFACH օրգանական սննդի միջազգային ցուցահանդեսին։

Եթե թեյ են հյուրասիրում, ուրեմն հարգում են

Միջոցառումն անցկացվելու է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում։ Ցուցահանդեսին անմիջական մասնակցություն ունեցող տասը ընկերություններից բացի, Հայաստանից Գերմանիա կմեկնեն ևս 10 ընկերություն որպես դիտորդ։

Նշվում է, որ Հայաստանը BIOFACH-ին մասնակցում է երկրորդ տարին անընդմեջ։ Հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են խոտաբույսերից ու հատապտուղներից թեյեր, մրգերի կորիզներից ստացված յուղեր, չրեր, հյութեր, մեղր, հաճար և պարարտանյութ արտադրող ընկերությունները:

BIOFACH-ին մասնակցելը թույլ է տալիս ամբողջ աշխարհին պատմել հայկական օրգանական արտադրանքի մասին։