Յարխուշտա` Բրազիլիայում. հայերը «պայթեցրել են» Սան Պաուլոյի օդանավակայանը

Մի խումբ հայեր Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի օդանավակայանում Յարխուշտա են պարում։ Այս տեսանյութը մեծ տարածում է գտել սոցցանցերում։
Sputnik

Յարխուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յարխուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք:

Յարխուշտան պարզապես պար չէ, այն մարտական արվեստ է: Դրան բնորոշ են մարտական էլեմենտներ, որի ժամանակ մասնակիցները ցուցադրում են պարի ազգային ոգին: Հին ժամանակներից իր վեր Յարխուշտան պարում էին ճակատամարտից առաջ: