Տոնն այսօր մեծ շուքով նշել են «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Հաշվի առնելով, որ եկեղեցական ծիսական տոնը հեթանոսական արմատներ ունի` այն որոշվել է հենց հեթանոսական տաճարում նշել` որոշակի խորհուրդ հաղորդելով դրան։
Միջոցառումը սկսվել է Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ տարվել է «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ վառվել է ծիսական խարույկը: Այնուհետև երգ ու պարի ուղեկցությամբ տոնակատարության մասնակիցները թռել են խարույկի վրայից, շուրջպար բռնել, մասնակիցներին հետաքրքիր մատուցմամբ ներկայացվել են տոնին առնչվող ավանդույթներ: