Ֆինանսական սարսափ պատմություններ․ կկարողանա արդյո՞ք «եվրասքոինը» մրցակցել դրամի հետ

ԵԱՏՄ երկրների ազգային ֆինանսական համակարգերում թերությունները կարող է հարթել ընդհանուր թվային արժույթը, կարծում է Կարինե Մինասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության երկրներին անհրաժեշտ է բիթքոինի անալոգը, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։

Նա ելույթ է ունեցել Մոսկվայում ԵՏՀ «Բլոքչեյն և կրիպտոարժույթներ․ եվրասիական տարածաշրջանում մակրոտնտեսական քաղաքականության վրա ազդեցության ուղիները» սեմինարի ընթացքում։ Մինասյանի կարծիքով՝ ԵԱՏՄ ընդհանուր թվային արժույթը կհարթեցնի ազգային ֆինանսական համակարգերի թերությունները, հատկապես եթե օգտագործել այն ավանդական արժույթների հետ համատեղ։

ՌԴ բանկային ասոցիացիայի նախագահ. Եթե կա եվրո, ինչու՞ մենք էլ ռուբլու չանցնենք

«Մենք ձգտում ենք ձևավորել մրցունակ եվրասիական թվային տնտեսություն և հարթակներ, էկոհամակարգեր։ Առաջիկայում հենց պլատֆորմը և էկոհարթակը կլինեն թվային տնտեսության հիմքը», — ասել է ԵՏՀ կոլեգիայի անդամը։

Մինասյանը նշել է, որ հիմա ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչներն օգտվում են միջազգային բլոքչեյն-հարթակներից, իսկ դա սպառնում է Եվրասիայի թվային ինքնիշխանությանը։

Գործընկերոջ ելույթը լրացել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովը։ Նա նշել է, որ նոր տեխնոլոգիաների հետևից գալիս են կիբերանվտանգության ռիսկերը և հնարավոր ֆինանսական անկայունությունը։

«Այս ոլորտում շատ սարսափ պատմություններ կան։ Բայց ճիշտ է նաև այն, որ հիմա այդ թեման շատ արդի է, ամբողջ աշխարհը գտնվում է մոտավորապես նույն փուլում, ինչ մենք, և պետք է մտածել կարգավորման անհրաժեշտության մասին», — ասել է Ժակսիլիկովը։

Հանձնաժողովը եվրասիական կարգավորիչ պլատֆորմ կստեղծի նոր թվային շուկայի ձևավորման համար։