Ադրբեջանը զբաղվում է Արցախի մասին ֆիլմի տարածմամբ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը վստահ է, որ Ադրբեջանի չափից ավելի ուշադրությունն ավելի է մեծացնում Արցախի համբավը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ադրբեջանի ցանկացած արձագանքը մեծացնում է Արցախի մասին պատմող ֆիլմի դիտումների քանակը։ Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այս մասին գրել է իր բլոգում` նկատի ունենալով լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովի և նրա լիտվացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովի «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը։

Արցախ մեկնել չես արգելի. հայտնի բլոգերները հետաքրքրաշարժ ֆիլմ են ներկայացրել. տեսանյութ

«Ավելի վատ կլիներ, եթե նրանք մեզ ընդհանրապես չարձագանքեին, քանի որ գովազդի համար մենք միջոցներ չունենք: Այդ դեպքում մեզ դժվար կլիներ պատմել Ղարաբաղի բնության ու ճարտարապետության մասին: Մի 20 մարդ կդիտեր ֆիլմը, իսկ Բաքվի հիստերիկ պահվածքից հետո այն դիտել է մոտ 100 հազար մարդ»,- գրել է Լապշինը:

Բլոգերն իր գրառումը վերնագրել է այսպես. «Հայկական լրտեսը գլխավորել է Ադրբեջանի նախարարությունը և զբաղվել Արցախի մասին ֆիլմի տարածմամբ»։

«Կարծում եմ` Ադրբեջանի` անհայտ բլոգերների նկատմամբ չափից ավելի ուշադրությունը դրական է: Նման գովազդի համար սովորաբար միլիոնավոր դոլարներ են վճարում, իսկ այստեղ բանտարկում են հայկական լրտեսին, եւ պրոցեսը գործի դրվեց: Նրանք դեռ չեն հասկանում, որ մեր մասին յուրաքանչյուր նման հրապարակում իրենց ստորացնում է, իսկ մեզ վեր բարձրացնում: Մենք հիմա բարձունքի վրա ենք»,- գրել է Լապշինը։

Լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովն ու նրա լիտվացի գործընկեր Ստանիսլավ Գորբունովի «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը նկարահանվել է մեկ շաբաթվա ընթացքում։ Թիմը շրջել է Արցախի ամենագողտրիկ անկյուններով, շփվել է բնակչության հետ։