«Պայթյունի էր նման, կարծես մեր տունը տեղից պոկվեց, հզոր պայթյուն էր»,–պատմում է այդ գյուղի բնակիչ Ռուբեն Խաչատրյանը։
Մյուս ականատեսը` գյուղի կանանցից մեկը, ասել է, որ ամբողջ դաշտով մեկ մարդկանց մարմինների մանր կտորներ են, այնտեղ կենդանի մնացած չկա։
Հիշեցնենք, որ երեկ` փետրվարի 11–ին, Մոսկվայի ժամանակով 14։21 «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան–148 ինքնաթիռը կորել էր ռադարների տեսադաշտից և կործանվել։
Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Այն Մոսկվայից մեկնում էր Օրսկ։ Բոլոր 71 անձինք մահացել են։ Նրանց թվում 2 հայ կար։