Բուլղարիայի նախագահը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերին

Բուլղարիայի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ փետրվարի 12-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Բուլղարիան Հայաստանին խնդրել է աշխատանքային միգրացիայի մասին համաձայնագիր կնքել

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան ցուցանմուշներին: Ռումեն Ռադևը գրառում կատարեց հուշամատյանում և եղևնի տնկեց հիշատակի պուրակում:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Հայաստան է ժամանել փետրվարի 11-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։