Խնդրում եմ գրկեք ինձ. Կրոշիկ անունով փոկը հրաժարվում է վայրի բնություն վերադառնալ

Փոկի ձագուկ Կրոշիկին ձկնորսները գտել էին դեռ 2016 թվականի մարտի 25-ին Լենինգրադի մարզի Սվիրիցա բնակավայրի մոտակայքում։
Sputnik

Փոկի ձագուկն այդ բնակավայրի ծովային կաթնասունների ուսումնասիրման և պահպանման կենտրոնի ամենափոքր բնակիչն է` կենտոնի գոյության օրվանից։

Կրոշիկ անունով Լադոգյան օղակավոր փոկը Սանկտ Պետերբուրգում մեծ ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ վայրի բնությունից վերադարձավ մարդկանց մոտ։

Այժմ նա վերջնականապես հաստատվել է ծովային կաթնասունների ուսումնասիրման և պահպանման լենինգրադյան կենտրոնում։