Համացանցում հայտնվել են կործանված Ան–148 օդանավի առաջին կադրերը

Համացանցում հայտնվել են «Սարատովյան ավիաուղիներ» ընկերության կործանված Ան-148 օդանավի առաջին կադրերը։
Sputnik

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի ժամանակով 14։21 «Դոմոդեդովո» օդանավակայանից դուրս գալուց 7 րոպե անց Ան–148 ինքնաթիռը կորել ռադարների տեսադաշտից և կործանվել։

Ինքնաթիռում 71 մարդ է եղել, որից 65–ը`ուղևոր։ Զոհված անձնակազմի 2–րդ օդաչուն կրում է հայկական ազգանուն` Սերգեյ Գամբորյան։ Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Օրսկ։

Համացանցում հայտնվել են ինքնաթիռի կործանման առաջին կադրերը։