ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Չինաստանի լրատվամիջոցների տեղեկացմամբ` մայրաքաղաք Պեկինում կիրակի ցերեկը դանակով զինված տղամարդը հարձակվել է առևտրի կենտրոնի այցելուների վրա։
Նախնական տվյալներով`հարձակումը եղել է ցերեկը` տեղական ժամանակով ժամը 13։00-ի սահմաններում, Joy City («Հաճույքների քաղաք») առևտրի կենտրոնում։ Զոհվել է մեկ կին, ևս 12 հոգի` 9 տղամարդ և 3 կին, տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել։
Չարագործը ձերբակալվել է։ Պարզվել է նրա ինքնությունը` նա Հենանյ գյուղաքաղաքի 35-ամյա բնակիչ Չժուն է։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Հանցագործության պատճառները չեն մանրամասնվում։ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդկերպ Չժուն իր «դժգոհությունն» է արտահայտել։