«Ты супер!» նախագիծը կրկին մեկնարկեց. հայուհի Սաթենիկը ներկայացնում է Հայաստանը

«Ты супер!»-ի երկրորդ եթերաշրջանում Հայաստանը ներկայացնում է Սաթենիկ Գևորգյանը Գյումրիից։
Sputnik

«Ты супер!» շոուի երկրորդ եթերաշրջանի մասնակից Սաթենիկ Գևորգյանը խոսում է երաժշտության մասին։ Աղջիկը պատմում է, թե երբ է առաջին անգամ բեմ բարձրացել ու գրավել առաջին տեղը։

Սաթենիկն արդեն 9 տարի է` երգում է։ Նա պատմում է, թե ինչպես է երգը լսում, հետո փորձում վերարտադրել։

«Ты супер!» միջազգային մրցույթի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը մեկնարկել է փետրվարի 10-ին ՆՏՎ հեռուստաալիքով։ Այս յուրահատուկ վոկալային նախագիծն օգնում է ստեղծագործական ասպարեզում կատարելագործվել դժվար ճակատագրեր ունեցող երեխաներին։

Նախագծին մասնակցում են 8-18 տարեկան 82 երեխա 13 երկրից։ Մասնակիցները Մոսկվա են մեկնել Ռուսաստանի տարբեր անկյուններից, ԱՊՀ և Բալթյան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Լատվիայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից և Հարավային Օսեթիայից, ինչպես նաև Գերմանիայից և Սիրիայից։

Ինչպես և անցած տարի, հաղորդավարը Վադիմ Տակմենևն է, իսկ աստղային ժյուրիի կազմում ընդգրկվել են ռուս կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը, հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը, էստրադային երգչուհի և հաղորդավարուհի Յուլյանա Կարաուլովան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իգոր Կրուտոյը։