Սթինգը պատմել է իր լավագույն հայ ընկերոջ մասին

Ֆրանսիայում Victoires de la musique արարողությունն առաջին անգամ վարել է այլ ազգության ներկայացուցիչ։ Այդ պատասխանատու գործը վստահել են հանրահայտ երգիչ Սթինգին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Ֆրանսիայում կայացել է Victoires de la musique երաժշտական մրցանակաբաշխությունը, և առաջին անգամ այն վարել է ոչ թե ֆրանսիացի, այլ օտարերկրյա երգիչ։ Այս մասին տեղեկացնում է Le Parisien-ը։

Այս անգամ այդ պատվավոր առաքելությունը հանձնել են հանրահայտ և Ֆրանսիայում բավականին սիրված երգիչ, ազգությամբ բրիտանացի Գորդոն Սամներսին, որը ավելի շատ հայտնի է Սթինգ կեղծանունով։

Le Parisien-ին տված հարցազրույցում երգիչը խոստովանել է, որ հրավերն իր համար անսպասելի էր։

Սթինգ. Ինձ դուր են գալիս Մխիթարյանի մասին ֆուտբոլային գոչյունները

«Ես շատ զարմացա։ Այդ հիանալի արարողությունը վարելու համար առաջին օտարերկրացի երգիչ լինելն ինձ համար մեծ պատիվ է։ Ես հայտնվեցի այն մարդկանց կողքին, որոնց հարգում եմ։ Նրանց մեջ է նաև իմ լավագույն ընկեր Շառլ Ազնավուրը»,- խոստովանել է Սթինգը։

Երգիչը հավելել է, որ փոքր-ինչ հուզվում է, քանի որ պետք է ֆրանսերեն խոսի, նաև պատմել է Ֆրանսիայի հետ իր առանձնահատուկ կապի մասին։

«Roxane երգը գրել եմ Փարիզում։ Ես պարտք եմ Ֆրանսիային, նրա մշակույթին, առավել ևս, որ երիտասարդ տարիքում սիրում էի Սարտր և Քամյու կարդալ, իսկ վերջերս էլ ընթերցեցի Միշել Ուելբեքի «Հնազանդություն» վեպը, շատ հետաքրքիր գիրք է»,- ասել է 66-ամյա երգիչը։