Հայերը ֆինանսավորում են Ադրբեջանի ընդդիմությանը. Ալիևի մրցակցի «բացահայտած դավադրությունը»

Հայերը հասել են ադրբեջանական ընդդիմությանը, զրպարտանք են սերմանում, բայց քաջարի «ժամանակակից մուսավաթականները» թույլ չեն տա նման բան, հայտարարել է նախագահի թեկնածուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի — Sputnik. Որոշ «ընդդիմադիր» ուժեր, որոնք ֆինանսավորվում են Սորոսի և հայերի կողմից, զրպարտիչ քարոզարշավ են անցկացնում Ադրբեջանի դեմ, ասել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահի թեկնածու և կուսակցության ղեկավար Հաֆիզ Հաջիևը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Շարմազանովն Ադրբեջանին ուղարկել է Միջին Ասիա ու Ալթայ` պատմական հողեր փնտրելու

Փետրվարի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել։ Փաստաթղթի համաձայն` պետության նախագահի ընտրությունները տեղի կունենան ոչ թե 2018 թվականի հոկտեմբերին, ինչպես նախատեսվում էր, այլ ապրիլի 11-ին։

«Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածուն վստահ է, որ հակաադրբեջանական ուժերի ջանքերը չեն խանգարի երկրում ընտրությունների անցկացմանը։

Նրա խոսքով՝ ապրիլին Ադրբեջանում նախագահական ընտրություններ անցկացնելը համապատասխանում է օրենսդրությանը, ինչի մասին նա հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նիստում։

«Ընտրությունները տեղի կունենան երկրի սահմանադրությանը համապատասխան։ Որոշ ուժեր, որոնք իրենց ընդդիմություն են անվանում և ֆինանսավորվում «Սորոսի» և այլ արտասահմանյանի կառույցների, հայերի կողմից, Ադրբեջանի դեմ զրպարտչական քարոզարշավ են անցկացնում։ Մենք դա թույլ չենք տա», — ասել է Հաջիևը։

Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, որի համաձայն` քննարկվել է «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության կողմից նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցը։ Քննարկումից հետո առաջարկվել է կուսակցության նախագահ Հաֆիզ Հաջիևի թեկնածությունը։

Ավելի վաղ Հաջիևը հայտարարել էր, որ ընտրություններում «կհաղթի կա՛մ իմ եղբայր Իլհամ Ալիևը, կա՛մ ես»։ Հետո միանգամից ավելացրել էր` հուսով եմ, որ պարոն նախագահը կհանձնարարի ինձ գլխավորել կուսակցությունը։

Հիշեցնենք` «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը 2013թ-ին հայտարարել էր, որ պատրաստ է 10 հազար մանաթ (12 հազար դոլար) պարգև տալ նրան, ով կկտրի ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի ականջը։