Վրաստանի նախկին վարչապետի որդու կատարմամբ ֆրանսերեն երգը գրավել է սոցցանցերը

Վրացի միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու որդին` ռեփ կատարող Բերա Իվանիշվիլին, նոր տեսահոլովակ է թողարկել` Sans Retour («Առանց վերադարձի») ֆրանսիական երգի հիման վրա։
Sputnik

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նկարահանված տեսահոլովակը ճանապարհին պատահական հանդիպումների և բաժանումների թեմայով է։ Երեք օրում տեսահոլովակը YouТube–ի ալիքում ավելի քան 216 հազար դիտում է ունեցել։

Ընդհանրապես 23-ամյա Բերայի տեսահոլովակները ճանաչված են և միլիոնավոր դիտումներ են ունենում։ Նա իր առաջին երգը` Favorite Things-ը, երկրպագուներին է ներկայացրել 2011 թվականին։