Վրացիները խինկալին քաղաքակիրթ ձևով ուտելու համար հատուկ հարմարանք են հորինել

Վրացիները հատուկ հարմարանք են հորինել, որի օգնությամբ հնարավոր է վրացական խոհանոցի ավանդական ճաշատեսակը` խինկալին, ուտել առանց ձեռքերը կեղտոտելու։ Պլաստմասե այդ սեղմակը կոչվում է «Հոպ-հոպ»։
Sputnik

Հարմարանքի օգնությամբ խինկալին հնարավոր է բռնել պոչից և ուտել` ինչպես որ պատկերված է տեսանյութում։ Մինչև այդ խինկալին քաղաքակիրթ ձևով ուտում էին պատառաքաղի օգնությամբ։ Սակայն այդպես խինկալիի համեղ հյութը թափվում էր մեջից։

Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ` առայժմ «հոպ-հոպ»-ը վաճառվում է մեծածախ պահանջարկի դեպքում։ Նվազագույն պատվերի թիվը հազար օրինակ է։