Շախմատ նախագահների համար. Սարգսյանը ռևանշի հնարավորություն է տվել FIDE–ի նախագահին

Անցած տարվա պարտությունից հետո Միջազգային շախմատային ֆեդերացիայի ղեկավարը ժամանել է Երևան և խնդրել, որ իրեն կրկին խաղալու հնարավորություն տան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ ոչ-ոքի է խաղացել FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ։ Այդ մասին լրագրողներին ասաց հենց FIDE-ի ղեկավարը։

Tradewise Chess Festival. Արոնյանը` հաղթողների թվում

Խաղը կայացել է Երևանում։ Իլյումժինովը Հայաստան է ժամանել «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի բացմանը մասնակցելու նպատակով։

Իլյումժինովը պատմեց, որ Սերժ Սարգսյանի հետ գրեթե ամեն տարի շախմատ է խաղում։ FIDE-ի նախագահը խոստովանեց, որ անցած տարի Մոսկվայում պարտվել է Սերժ Սարգսյանին, իսկ Երևան ժամանելուց հետո ռևանշ է խնդրել։ Հայաստանի նախագահը մեծահոգաբար առաջարկել է հյուրին խաղալ սպիտակ խաղաքարերով։

Իլյումժինովի խոսքով` խաղը տևել է երեք րոպե։