Խոշոր հրդեհ Երևանում. տան 63-ամյա բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Դեպքի վայր ժամանած փրկարարներին օգնել են նաև հարևանությամբ բնակվող քաղաքացիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր հրդեհ է բռնկել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տանը հրդեհ է բռնկել։

Ողբերգական դեպք Երևանում. ավտոմեքենայի մեջ կնոջ ու տղամարդու դիակներ են հայտնաբերել

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փրկարարները վառվող տան հարևանությամբ բնակվող քաղաքացիների օգնությամբ տանից դուրս են բերել 63-ամյա Աշոտ Ս.-ին։

Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը նրան տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև նրան տեղափոխել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։

Գիտական կենտրոնում տուժած Աշոտ Ա.-ի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։

Հրշեջները մի քանի ժամ պայքարել են կրակի տարածման դեմ։