Երևանցին ու բաքվեցին միասին փորձել են անօրինական ճանապարհով մտնել Ռուսաստան

Քանի որ չեն կարողացել օրինական ճանապարհով մտնել Ռուսաստան, ապա ստիպված են եղել ուղեկցորդ գտնել և մեծ գումարներ վճարել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. ՌԴ Բելգորոդյան մարզում ռուս սահմանապահները ձերբակալել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներին, որոնք փորձել են Ռուսաստանի պետական սահմանը հատել անօրինական ճանապարհով։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Բելգորոդյան և Վորոնեժյան մարզերի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանցին փորձել է մեծ թվով անասուն բերել Հայաստան

Տղամարդկանց ձերբակալել են պետական սահմանը հատելուց հետո։

Պարզվել է, որ ձերբակալվածները Բաքվի և Երևանի բնակիչներ են։ Նրանք եկել են Խարկովից, չեն կարողացել օրինական կերպով մտնել Ռուսաստան, քանի որ նրանց արգելված է մուտք գործել ՌԴ տարածք։

Ձերբակալվածները Խարկովում գտել են ուղեկցորդի, որը 1000-ական դոլար ստանալու դիմաց խոստացել է օգնել նրանք։ Խարկովցին Անդրկովկասի բնակիչներին հասցրել է մինչև սահման, ցույց տվել տեղաշարժվելու ճանապարհը, վերցրել գումարը և հեռացել։ Սահմանախախտները հատել են սահմանը և ընկել ռուս սահմանապահների ձեռքը։