Տարվա մեջ մեկ օր գերմանացիները վիշապին հեծած չինացի են ձևանում. տեսանյութ

Գերմանիայի Դիթֆուրթ կոմունայում գունագեղ չինական դիմակահանդես է անցկացվել` վիշապների պատկերով տիկնիկների, չինական հանդերձների և դիմակների օգտագործմամբ։
Sputnik

Տոնակատարության նախաձեռնողները ոչ թե չինացիներն են, այլ գերմանացիները, և հենց նրանք էլ մասնակցում են դիմակահանդեսին` չինացիների հանդերձներով ու դիմակներով ծպտված և չինացի ձևանալով։

Դիմակահանդեսի պատմության արմատները պետք է փնտրել տեղական առասպելներից մեկում, որի մասին պատմել է դիմակահանդեսի մասնակիցներից մեկը։

Ըստ ավանդույթի` իշխանական ծագում ունեցող եպիսկոպոս Այխշտետսկին դեպի այդ վայրերն է ուղարկել իր կառավարչին` հարկերը հավաքելու, սակայն քաղաքի բնակիչները նրա առաջ փակել են դարպասները` նրան թույլ չտալով քաղաք մտնել։ Նա էլ վերադառնալով` հատնել է իշխանին, որ դիթֆուրթցիները թաքնվեցին իրենից ինչպես չինացիները` չինական պատի հետևում։ Այդ ժամանակներից տվյալ վայրը կոչվում է բավարական Չինաստան, իսկ դրա բնակիչները տարվա մեջ մեկ անգամ նման դիմակահանդես են անցկացնում։