ՀՀ արդարադատության փոխնախարարը նախազգուշացրել է փաստաբաններին և հանդուգն դատավորներին

Տուգանելու են և՛ փաստաբաններին, և՛ դատախազներին, և՛ նույնիսկ դատավորներին, եթե նրանք նիստի ժամանակ խախտեն կարգը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Դատական նիստը խախտողները պետք է պատժվեն, լինի դատախազը, թե փաստաբանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը քննարկելուց հետո։

Խալաթյան. «Տուգանք կիրառելու լիազորությունը մեզնից վերցնում, տալիս են դատավորին»

Փաստաբաններին պատժելու որոշումը գերադասեցին չներառել Դատական օրենսգրքում, սակայն կմտցնեն այն քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերում։

Դեմ հանդես եկավ ընդդիմությունը։ «Ելք» դաշինքի պատգամավոր, նախկին փաստաբան Արտակ Զեյնալյանի կարծիքով, դատավորները այդպես կկարողանան ճնշում գործադրել համառ փաստաբանների վրա։

«Արդեն այսօր դեպքեր են լինում, երբ դատավորն ասում է փաստաբանին. «Հաճախ ես ինչ-որ միջնորդություն ներկայացնում։ Վերջ տուր, այլապես վատ կլինի»։ Այժմ արդեն նրանք այդ հնարավորությունը կստանան», — ասաց Զեյնալյանը։

Պատգամավորի ասածին պատասխանեց փոխնախարարը` վստահեցնելով, որ դատավորների կամայականությունները խիստ պատժվելու են նույն Դատական օրենսգրքի համաձայն։

«Պատիժ է նախատեսված և՛ դատախազների համար, և՛ բոլոր նրանց, ովքեր կխախտեն դատական էթիկան։ Այդ պատճառով փաստաբանների համար խնդիրներ չկան։ Հիմա նրանց կարգի հրավիրելու որևէ հնարավորություն չկա։ Անհրաժեշտության դեպքում, իհարկե։ Այդ հարցն էլ հենց ուզում ենք լուծել։ Կրկնում եմ` ոչ միայն փաստաբանների համար», — ասաց Հովհաննիսյանը։

Նա փաստաբաններին կոչ արեց դադարեցնել գործադուլը և չխաթարել դատական նիստերը։