Կարեն Կարապետյանից ուզում են խլել վարչապետի աթոռն ու խրախուսական մրցանակ տալ. Փաշինյան

Ընդդիմությանը դուր չի գալիս առաջին փոխվարչապետի մասին խոսակցությունը։ Իշխանությունը կոչ է անում դավադրություն չփնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Կարեն Կարապետյանից ուզում են խլել վարչապետի աթոռը և դրա դիմաց խրախուսական մրցանակ տալ։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի նախագահի «թևերը կկտրեն». վարչապետը կրկնակի հարուստ կլինի

Այժմ, երբ ամենայն հավանականությամբ, վարչապետի պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը, պարզ է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կտան Կարեն Կարապետյանին։

«Չէ՞ որ նրան ավելի վաղ առաջարկել էին վարչապետի աթոռը, իսկ այժմ խլում են։ Որպեսզի դա անքաղաքավարի չերևա, ուզում եմ մի փոքր մեղմել», — ավելացրեց Փաշինյանը։

Իսկ որպեսզի այդ ամենը ժողովուրդը չնկատի, նախագահական աթոռն ուզում են տալ Արմեն Սարգսյանին, որը բոլորին և ամենուրեք գեղեցիկ ժպտում է։

«Նրան դուրս կբերեն նախագահական նստավայրից և Պրոսպեկտի վրա եվրավերանորոգված բնակարան կտան։ Իբր նստի՛ր այնտեղ ու ժպտա», — ավելացրեց Փաշինյանը։

ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն առարկեց Փաշինյանին` ասելով, որ դավադրության տարր փնտրել պետք չէ։ Սահմանադրությամբ նախատեսված է փոխվարչապետների մի քանի պաշտոն, և չի արգելվում նշանակել նաև առաջին փոխվարչապետի, որի առաջնայնությունը զուտ անվանական է լինելու. նա փոխարինելու է վարչապետին վերջինիս բացակայության ժամանակ։

Հիշեցնենք, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն` վարչապետը միայնակ (առանց նախագահի գերակայության) կգլխավորի գործադիր իշխանությունը։ Նախագահը կդառնա Սահմանադրության անկուսակցական պահապան։ Այս կարգն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլից, երբ կավարտվի Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը։