Տեղումների հավանականությունը փոքր է. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-11-ն առանձին շրջաններում, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-12-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: