Ատրակցիոնների «կողոպտիչը». չինուհին ավելի քան 7000 խաղալիք է ձեռք բերել

2016թ.–ից ի վեր չինացի լուսանկարիչն ատրակցիոնների վրա ավելի քան 40 հազար յուան է (6250 դոլար) ծախսել։
Sputnik

Չինացի Յա Լին ավտոմատ ատրակցիոններից 7000–ից ավելի խաղալիք է շահել։

Խաղալիք շահելով նա զբաղվել է լուսանկարչությունից ազատ ժամերին։

Նրա խոսքով` 1–ին խաղալիքը շահելուց հետո, նա այնպես է տարվել դրանով, որ սկսել է համացանցում նայել և ուսումնասիրել տեսանյութեր, որտեղ մարդկանց հաջողվում էր բռնել խաղալիքն ավտոմատ ատրակցիոնում։