Ինչպես է երիտասարդ կինը խելքահան արել Մարտիրոսյանին կամ տրագիկոմեդիա հայկական ձևով

Հայ «ծովահեն» Գեորգի Մարտիրոսյանն իր կյանքը վստահել է «ագահ տիկնոջը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Ճանաչված դերասան Գեորգի Մարտիրոսյանը, որ հայտնի է «20-րդ դարի ծովահենները», «Հանճարը» ֆիլմերից, իրենից երկու անգամ երիտասարդ կնոջ հետ է հանդիպում, որը, ինչպես հաղորդում է «Էքսպրես գազետան», բավականին ագահ է։

«Հիմարն ինքդ ես». Ջիգարխանյանի նախկին կանայք «հաշիվ են մաքրել» ուղիղ եթերում

Ի սկզբանե հայտնի դերասանը Նատալյային ներկայացրել է որպես իր տնօրեն։

«Որոշ ժամանակ առաջ Մարտիրոսյանի կողքին նոր կին է հայտնվել։ «Ծանոթացեք, իմ տնօրեն Նատաշան է», — 2016թ-ի աշնանը Գոշա Կուցենկոյի տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է նա իր ընկերուհուն։

Դրանից կարճ ժամանակ անց «Կատարյալ վերանորոգում» հաղորդումն այցելել է դերասանի` Մերձմոսկվյան շրջանում գտնվող նոր բնակարան։ Հաղորդավարի այն հարցին, թե այստեղ մենա՞կ է ապրելու, դերասանն անորոշ պատասխան է տվել. «Տեսնենք»։ Նրա շրջապատում բոլորը համոզված են եղել, որ նա Նատալյայի հետ է «բույն հյուսում»։ «Այդպես էլ եղել է», — նշվում է հրապարակման մեջ։

Մի դերասանուհի պարբերականին ասել է, որ «տիկինը բավական գործունյա է եղել և շատ արագ է կարողացել խելքահան անել Գեորգիին»։

«Հիմա նա «թվեր է կրակում» Գեորգիի անունից։ Օրինակ` բոլոր լրագրողներին, որոնք դիմում ենք հարցազրույցի համար, գներ է թելադրում։ Բնականաբար, ոչ ոք չի պատրաստվում վճարել։ Արդյունքում Մարտիրոսյանի տաղանդի երկրպագուները չեն իմանում նրա ներկայացումների և այլ նորությունների մասին։ Այդ ամենը կհանգեցնի նրան, որ նորապսակները շուտով փող չեն ունենա։ Հետաքրքիր է` Ժորան հասկանո՞ւմ է դա», — մեջբերում է պարբերականը դերասանուհու ասածը։

Թատրոնի և կինոյի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանը ծնվել է 1948թ-ի հունվարի 31-ին Դոնի Ռոստովում։ Նա նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում։

Առաջին անգամ ամուսնացել է համակուրսեցու` Լյուդմիլա Արիստովայի հետ։ 1969թ-ին ծնվել է նրանց որդին` Դմիտրին։ Ավելի ուշ նրանք ամուսնալուծվել են։ Մարտիրոսյանը մեկնել է նվաճելու Մոսկվան, որտեղ ամուսնացել է դերասանուհի Տատյանա Վասիլևայի հետ։ Ծնվել է նրանց դուստրը` Լիզան։ Ամուսինները 12 տարվա համատեղ կյանքից հետո բաժանվել են։