Ո՞վ է Երևանի կենտրոնում նոր ու շքեղ հյուրանոց կառուցում. հետքերը տանում են ՊԵԿ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ Երևանի կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցում ՊԵԿ նախագահի տեղակալի եղբայրը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվաի — Sputnik. Երևան քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում՝ «Հայաթ փլեյս» հյուրանոցի և ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ 10 հարկանի հյուրանոց է կառուցվում:

«Հայկական» մոծակները կամ վերջին հայացք Արարատին. զբոսաշրջիկները զարմացած են հեռացել մեր երկրից
Ըստ «Հայկական ժամանակ» թերթi` կառուցապատողը «Սերեոն» ՍՊԸ-ն է, որը շինարարությունը պետք է սկսեր 2013 թվականին և ավարտեր 1 տարի 3 ամիս անց: Փաստացի շինարարական աշխատանքները սկսվել են շինթույլտվության տրամադրման պահից 5 տարի անց:

««Սերեոնի» բաժնետոմսերը հետագայում 2 անգամ վաճառվել են: Այժմ ընկերության բաժնետեր է «Ունիվերսալ Ինվեսթմենթ գրուպ» ՍՊԸ-ն, որը 2014 թ. հիմնադրել է Կարապետ Ռուբենի Սաքապետոյանը: Կարապետ Սաքապետոյանը այժմ «Շին թրեյդ» ՍՊԸ-ի տնօրենն է: Նա ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանի եղբայրն է։

Եթե չլիներ Արմեն Սաքապետոյանի գործոնը, նրա եղբայրը կկարողանա՞ր Հանրապետության հրապարակի մոտ 10 հարկանի շենք կատռուցել: Սա, իհարկե, հռետորական հարց է»,- գրում է թերթը: