Հայ ֆուտբոլասերների երազանքն` իրականություն. աշխարհի գավաթը Երևանում է

Աշխարհի առաջնության գավաթը Հայաստանի մայրաքաղաք է եկել «Ռեալ Մադրիդի» նախկին խաղացող, Ֆրանսիայի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Քրիստիան Կարամբեի ուղեկցությամբ։
Sputnik

2006 թվականից սկսած ՖԻՖԱ–ն Coca-Cola հետ աշխարհի ամեն առաջնությունից առաջ ամենահայտնի գավաթի համաշխարհային շրջագայությունն է կազմակերպում։ Այս տարի այն կներկայացնեն 50 երկրում, 91 քաղաքներում։ 24 պետությունում, այդ թվում նաև Հայաստանում, շրջագայությունն առաջին անգամ է տեղի ունենում։

Նշենք, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը Երևան է բերվել փետրվարի 7–ին, Ռուսաստանում կայանալիք համաշխարհային առաջնությանն ընդառաջ անցկացվող շրջագայության շրջանակում։