Հայոց պատրիարքի ընտրության հարցը Թուրքիայում նոր կրքեր է բորբոքել

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян
Թուրքիայում Հայոց պատրիարքի ընտրության շուրջ կրքերը թեժանում են. հայերը դատի են տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, թուրքերը հայերին կանչել են «զրույցի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik, Նելլի Դանիելյան. Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը։

«2017թ-ից սկսած` Թուրքիայի կառավարությունն անտարբերության է մատնում Պոլսո հայոց պատրիարքի ընտրության հարցը»,- ասաց Էստուկյանը` նշելով, որ նոր ընտրություններ կազմակերպելու թույլտվության հարցով Թուրքիայի իշխանություններին ուղղված հայ համայնքի նամակներն անցյալ տարվա օգոստոսից մինչ օրս անպատասխան են մնում։

«Պատրիարքարանն անճարության է մատնված, քանի որ այս պայմաններում ոչ մի բան անել չի կարող»,- ասաց նա` պարզաբանելով, որ այդ երկրի օրենքներով, առանց Թուրքիայի ՆԳՆ թույլտվության հայ հոգևոր համայնքը նոր առաջնորդի ընտրություններ անցկացնելու իրավունք չունի։

Встреча Папы Франциска с президентом Турции Реджепом Эрдоганом (5 февраля 2018). Ватикан
Ինչպես Հռոմի պապը հրեշ Էրդողանին ցույց տվեց ճշմարիտ ուղին

Էստուկյանի համոզմամբ` Թուրքիան այսպիսով փորձում է Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Գարեգին Բեքչյանին ստիպել հրաժարական տալ, քանի որ իշխանությունների նախընտրելի թեկնածուն Արամ սրբազանն է, որին հայ եկեղեցու կրոնական ժողովը դեմ գնաց և նրա փոխարեն տեղապահ նշանակեց Բեքչյանին։

Բայց Թուրքիայի ՆԳ նախարարության դեմ հայերի ներկայացրած դատական հայցը նոր հետևանքներ է առաջացրել։ Նախ բարձրացած աղմուկի պատճառով հրաժարական են ներկայացրել պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի որոշ անդամներ, ինչի հետևանքով խաթարվել է խմբի աշխատանքը, ապա Թուրքիայի իշխանությունները հանդիպման են հրավիրել հայերին։

«Ստամբուլի կուսակալությունում վաղը ժողով պիտի գումարվի, որին պետք է մասնակցի նաև այսօր հանձնախմբի փաստացի ղեկավար հանդիսացող բանբերը`իրավապաշտպան Սեպուհ Ասլանգիլը»,- ասաց Էստուկյանը։

Նա նաև նշեց, որ հանդիպման թեման և օրակարգն առայժմ չի հրապարակվում, բայց ենթադրվում է, որ հանդիպմանը մասնակցելու է նաև Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հայ համայնքի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով արդեն շուրջ 9 տարի չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Դրանք ժամանակավորապես իրականացնում էր պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։

2017թ-ի մարտի 15-ին պատրիարքական տեղապահ ընտրվեց Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, իսկ Արամ արքեպիսկոպոսը ստիպված եղավ հրաժարական տալ։

2017 թվականի օգոստոսից սկսած` Պոլսո պատրիարքարանը պատրիարքի նոր ընտրություններ նշանակելու հարցով պարբերաբար դիմում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, բայց արձագանք չի ստանում։