Կարմիր հագած Բելուչին խորհուրդ է տալիս` կերեք, խմեք, զբաղվեք սեքսով և շատ ծիծաղեք

53 տարեկան դերասանուհի Բելուչին, որ երիտասարդ ու միշտ գեղեցիկ լինելու սեփական գաղտնիքն ունի, ավանդական սև զգեստը փոխարինել է կարմիրով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ֆրանսիայում անցկացված Lumieres Award մրցանակաբաշխության ժամանակ առանձնացել է հանրահայտ դերասանուհի Մոնիկա Բելուչին իր կարմիր զգեստով։ Այս մասին տեղեկացնում է spletnik.ru-ն:

Թող ոչ ոք նեղացած չհեռանա. Օսկար 2018

Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակաբաշխությունից մեկ ամիս առաջ Փարիզում ևս մեկ կինոարարողություն է տեղի ունենում` Lumieres Award-ը, որը «Ոսկե գլոբուսի» ֆրանսիական տարբերակն է։ Այն նախատեսված է ֆրանսալեզու ֆիլմերի համար։

«Երեկ կինոմրցանակաբաշխությանը բազմաթիվ հյուրեր, կինոաշխարհի ներկայացուցիչներ, արվեստասերներ էին ներկայացել` պճնված և յուրօրինակ հագուստով։ Բայց կարմիր գորգին իր շքեղությամբ հատկապես առաձնացավ դերասանուհի Մոնիկա Բելուչին»,- գրում է կայքը։

53-ամյա իտալուհին, որ ֆրանսիական կինոյի հետ վաղեմի և ջերմ հարաբերություններ ունի, այդ երեկո իր սիրելի սև գույնը փոխարինել է վառ կարմիրով` հագնելով երկարափեշ, գեղեցիկ կառուցվածքն ընդգծող փայլուն զգեստ և լուսանկարիչների առաջ հպարտորեն կեցվածք ընդունելով։

Մոնիկան փոխել է ոչ միայն զգեստի գույնը, այլև սանրվածքը, որը նրան ավելի նրբագեղ է դարձրել։ Ականատեսների հավաստիացմամբ` ամբողջ երեկոյի ընթացքում Մոնիկան հյուրերի ուշադրության կենտրոնում է եղել։ Սեքս խորհրդանիշը հիացրել է նաև արարողությանը ներկա 84-ամյա դերասան Ժոն Պոլ Բելմոնդոյին, որն առիթը բաց չթողնելով` լուսանկարվել է նրա հետ։ Չնայած տարիքին` մինչև օրս Մոնիկան փթթուն տեսք ունի։

Моника Беллуччи и Жан Поль Бельмондо на 23-й кинопремии Люмьер (5 февраля 2018). Париж, Франция

Թեև կինոյի հանրահայտ և սիրված աստղը չի վազում երիտասարդության հետևից և հանգիստ է ընդունում ծերանալու փաստը` պլաստիկ վիրահատության փորձարկումներից զերծ մնալով։

Նա առանձնապես չի հրապուրվում նաև տարատեսակ երիտասարդացնող սննդակարգերով և մարզաձևերով։

«Ես այն մարդը չեմ, որ արթնանում է առավոտյան ժամը վեցին և վազում մարզասրահ։ Մակարոնեղեն, թխվածքաբլիթ, մեկ գավաթ գինի, երբեմն էլ ծխախոտ. ես սիրում եմ այդ ամենը։ Բոլորին խորհուրդ կտամ` համեղ կերեք, խմեք, զբաղվեք սեքսով և շատ ծիծաղեք։ Մնացածն ինքն իրեն կլինի»,- հարցազրույցներից մեկում ասել է Բելուչին։

Դե ինչ, ակնհայտ է, որ նրա դեպքում այդ կանոններն իրոք գործում են։