«Փառք Լապշինին». բլոգերը «հավակնում» է Հելդար Ալիևի շքանշան ունենալ

Ալեքսանդր Լաշինը շարունակում է հիշեցնել ադրբեջանական «նվաճումների» մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը հիշեցրել է Ադրբեջանի զբոսաշրջության «զարգացման» իր ներդրման մասին։ Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։

«Ադրբեջանի հյուրանոցների միության նախագահը երկրի ղեկավարությանը կոչ է արել Ալեքսանդր Լապշինին պարգևատրել Հեյդար Ալիևի անվան շքանշանով` Բաքվի հյուրանոցների հավաքարարների աշխատանքը թեթևացնելու համար. ինչքան քիչ են զբոսաշրջիկները, այնքան ավելի հեշտ է մաքրություն անել։ Ադրբեջանցի պատգամավորներն առաջարկությունն ընդունել են բուռն ծափահարություններով, որոնք օվացիայի են վերածվել, բացականչել են «Փառք Լապշինին»»։

Այնպես եմ ուզում, որ ուտել չեմ կարողանում. Լապշինը Հայաստան կգա կիրճի եզրով անցնելու համար

Բլոգերը նշել է, որ Ադրբեջանի զբոսաշրջությունը «զարգացնում» է` պատմելով կալանավայրում ապրած ստորացումների մասին։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։