ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Փետրվարի 7-ին Երևանում ֆուտբոլային տրամադրություն կտիրի. առաջին անգամ Հայաստան կժամանի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթը:
Այս տարի Գավաթը կայցելի 50 երկիր, այդ թվում՝ Հայաստան։
Գավաթի հանրային ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 16:00-17:00, Ազատության հրապարակում և բաց կլինի բոլոր ցանկացողների համար:
Ի դեպ, ֆուտբոլի ամենանշանավոր ոսկե գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:
Գավաթի երևանյան այցելության շրջանակում կազմակերպված փակ միջոցառման ժամանակ ՀՀ նախագահը Գավաթը կընդունի 1998-ի ՖԻՖԱ Աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
Երևանյան շրջագայության ընթացքին ֆուտբոլասերները կարող են հետևել Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության եթերում:
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում: Մինչև մայիս այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ: