ԱԺ–ն կրկին կքննարկի գները. «Ծառուկյանը» կմիանա «Ելքի» ստորագրահավաքին

2018 թվականի հունվարից հանրապետությունում թանկացել են սեղմված գազն ու դիզվառելիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. ԱԺ–ում արտահերթ նիստ կանցկացվի գների թանկացման թեմայով։

Կանաչին չի թանկացել, կարագն էլ այլևս օգտակար չէ. «Ելքը» բողոքի երթ է անցկացնում

Ինչպես հերթական նիստի ժամանակ հայտնեց «Ծառուկյան» դաշինքից ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը, խմբակցությունը կմիանա ընդդիմադիր «Ելք» դաշինքի գործընկերներին։ Այդպիսով` կուսակցությունը կհավաքի անհրաժեշտ 27 ստորագրությունները։

«Ելք» դաշինքը պահանջել է քննարկել 2018 թվականի հունվարի 1-ից գազի և դիզվառելիքի հարկերի թանկացումների հարցը (գազի պարագայում թանկացել են ակցիզները, դիզվառելիքի պարագայում` ԱԱՀ են մտցրել)։

Նախօրեին «Ելքը» Երևանի կենտրոնական փողոցներում ընդդեմ թանկացումների բողոքի երթ էր անցկացրել, որին շուրջ հազար մարդ էր մասնակցել։