«Սա ձեզ տղերքի համար». Սու-25–ի սպանված օդաչուի վերջին բառերը

Համացանցում հրապարակված տեսանյութում երևում են սիրական Իդլիբում խոցված Սու-25–ի օդաչուի կյանքի վերջին րոպեները։
Sputnik

Ձայնագրությունում լսվում են Ռոման Ֆիլիպոնովի վերջին բառերը, որից հետո պայթյուն է հնչում։

Փետրվարի 3-ին Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական Սու-25 էր խոցվել։ Օդաչուն հասցրել էր դուրս նետվել, բայց ընկել էր այն հատված, որը վերահսկում են ահաբեկիչները։ Նա նռնակ էր պայթեցրել, որպեսզի չընկնի ահաբեկիչների ձեռքը։