Դուռ պետք չէ. Սախալինի բնակիչը ձյան պատանդն է դարձել իր տանը

Հունվարի վերջին կղզին գտնվել է երկու ցիկլոնների ազդեցության տակ, որոնք իրենց հետ բերել են ձյան առատ տեղումներ և փոթորկային քամի։
Sputnik

Սախալին կղզու բնակիչը տեսանյութ է տարածել, թե ինչպես է ձնե պատը փակել նրա տան մուտքը առատ ձյան տեղումներից հետո։

Միջքաղաքային ճանապարհները փակվել են, դպրոցներում դասերը չեղյալ են հայտարարվել։ Տարերային աղետի պատճառով շուրջ 50 հազար մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից։ Սախալինի Շախտյորսկ քաղաքի բնակիչներից մեկը մահացել է ձյան տակ` ընկնելով բնակելի տան տանիքից։