Իվետա Մուկուչյանը ֆլեշմոբ է նախաձեռնել սիրահարների համար. Հարվարդի ուսանողը չի դիմացել

Հայկական էստրադայի աստղ Իվետա Մուկուչյանը ֆլեշմոբ է գործարկել սիրահարների համար։ Իր զգացմունքների մասին երգել է նաև Հարվարդի ուսանող, չինացի Մաքյլ Հեն` Հայաստանի վաղեմի և հավատարիմ երկրպագուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. «Եվրատեսիլ» մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցներից մեկը` երկարոտն Իվետա Մուկուչյանը, ֆլեշմոբ է նախաձեռնել։

Երգչուհու և հայկական երաժշտության երկրպագուներից շատերը հետևել են Իվետայի օրինակին և երգել երգչուհու «Սիրահարվել եմ քեզ» նոր ստեղծագործությունը։

Ֆլեշմոբի մասնակիցների շարքում կարելի է տեսնել Հարվարդի ուսանող, Հայաստանում սիրված Մայքլ Հեին։ Մուկուչյանի Instagram-ի էջում կարելի էր տեսնել, թե ինչպես են երիտասարդն ու երգչուհու երկրպագուներից շատերը երգում «Սիրահարվել եմ քեզ» ստեղծագործությունը։

Iveta Mukuchyan Siraharvel em qez

Թերևս հայուհու երկրպագուներից բացի եղել են մարդիկ, որոնք ամաչում են սեր խոստովանել և որոշել են մասնակցել այս ֆլեշմոբին` ամբողջ աշխարհին իրենց զգացմունքների մասին պատմելու համար։

Իվետա Մուկուչյանն իր նոր երգը ներկայացրել է մի քանի օր առաջ։ Երգը կոչվում է «Սիրահարվել եմ քեզ»։

Տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը։ Երգի երաժշտության հեղինակն Իվետան է, իսկ տեքստի հեղինակը` հայտնի շոումեն և հաղորդավար Ավետ Բարսեղյանը, որը պարբերաբար տեքստեր է գրում հայտնի հայ երգիչների համար։

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986թ-ին Երևանում։ Ընտանիքի հետ տեղափոխվել է Գերմանիա և այնտեղ ապրել 1992-2009թթ-ին։ Ավելի ուշ վերադարձել է հայրենիք, և այդ վերադարձը հաղթական է դարձել երիտասարդ երգչուհու համար։

Իվետան Հայաստանն է ներկայացրել «Եվրատեսիլ 2016» մրցույթում և զբաղեցրել 7-րդ տեղը, բայց դա չի խանգարել նրան գերել եվրոպացի հանդիսատեսին։ Wiwibloggs միջազգային կայքի տվյալներով, որը նվիրված է «Եվրատեսիլ» երգի մրցույթին, Իվետա Մուկուչյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2016»-ի ամենագեղեցիկ մասնակիցը։