Բաքվեցի ամուսինն ու գիշերային տորթերը. «խենթ կայսրուհի» Իրինա Ալեգրովան անկեղծացել է

Ռուսական էստրադայի ամենահաջողակ և ուժեղ կանանցից մեկը` Իրինա Ալեգրովան, պատմել է իր անձնական կյանքի մասին և բացահայտել անավարտ սիրավեպերի գաղտնիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Հայկական արմատներով անվանի երգչուհի Իրինա Ալեգրովան չորս անգամ ամուսնացել է, և յուրաքանչյուր ամուսնությունն իր յուրահատուկ պատմությունն ունի, գրում է «Հինգերորդ ալիքը»։

Այսօր 66 տարեկան Ալեգրովան հազվադեպ է ելույթ ունենում, իսկ «պատվերով» ելույթների համար 4 միլիոն ռուբլի հոնորար է սահմանում։ Ալեգրովայի դուստրը` Լալան, նրա տնօրենն է, վարում է բոլոր գործերը։ Իսկ թոռը` Սաշան, սովորում է, շուտով դիվանագետ կդառնա։

Իրինան Հինգերորդ ալիքի «Իմ ճշմարտությունը» հաղորդման ընթացքում պատմել է, թե ինչպես է առաջին անգամ սիրահարվել հարևանի տղային։

«Եթե ես սիրահարվում եմ, ուրեմն մինչև ականջներիս ծայրն եմ սիրահարվում։ Սիրահարվող կին եմ` վարդագույն ակնոցով», — խոստովանել է երգչուհին։

Ժամանակին նա հուսահատ քայլի է դիմել և ամուսնացել բաքվեցի Ալեն Դելոնի` բասկետբոլիստ Գեորգի Թաիրովի հետ։ Ի հեճուկս հարևանի տղայի, որը պատրաստվել է ամուսնանալ մեկ ուրիշ աղջկա հետ։ Մարզիկը մինչև ականջների ծայրը սիրահարված է եղել ռուսական էստրադայի աստղին, բայց Ալեգրովան ասում է, որ իրենք շատ տարբեր են եղել։

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

«Շատ տարբեր մարդիկ էինք։ Բայց ինձ համոզելն անհնար է։ Ես միշտ կարծել եմ, որ ինքս պետք է սխալվեմ», — ծնողների կամքին հակառակ շուտափույթ ամուսնանալն այսպես է բացատրել երգչուհին։ Թաիրովից էլ ծնվել է նրա դուստրը` Լալան։

Սակայն Ալեգրովան այդպես էլ չի կարողացել սիրել ամուսնուն և ամուսնալուծվել է։ Երգչուհու աղջկան դաստիարակել է պապիկը, քանի որ Իրինան Բաքվից մեկնել է Մոսկվա` Ռուսաստանի մայրաքաղաքը նվաճելու։

«Պատանի հասակից հավակնոտ մարդ եմ եղել, ես ուզում էի առաջ գնալ և նվաճել», — ասել է երգչուհին։

Նա երգել է Մոսկվայի ռեստորաններում, ավելի ուշ կարողացել է Մոսկվա տեղափոխել ծնողներին և աղջկան։ «Երիտասարդ ձայներ» համույթի ղեկավար Վլադիմիր Բլեխերը լսումների ժամանակ տեսել է Իրինային և սիրահարվել։ Նա համաձայնել է ամուսնանալ, ամուսինները երկար ժամանակ փող չեն ունեցել։ Երգչուհին պատմել է, որ գիշերները կանգնել է գազօջախի մոտ։

«Ես գիշերները պատվերով տորթեր էի թխում, որոնք շատ գեղեցիկ էին։ Այդ ժամանակ ծնվեց սեփական հրուշակարանը բացելու երազանքը», — նշել է Ալեգրովան։ Բայց այդ ամուսնությունն ավարտվել է Բլեխերի ձերբակալությամբ. նրան մեղադրել են փոխային խարդախությունների մեջ։

Դրանից հետո Ալեգրովան պետք է կարևոր որոշում կայացներ` կա՛մ գիշերները տորթ թխեր, օգներ դատապարտյալ ամուսնուն, կա՛մ դառնար խորհրդային էստրադայի աստղ։ Երգչուհին որոշում է բաժանվել ամուսնուց։

Երգչուհու երրորդ ամուսինն է դարձել պրոդյուսեր Վլադիմիր Դուբովիցկին, որը նրան առաջարկել է դառնալ ոչ միայն «Մոսկվայի կրակներ» համույթի մենակատարը, այլ նաև իր կինը։ Այդ ժամանակ համեստ թխահերը վերածվել է կրակոտ շիկահերի. այդպես է ուզել պրոդյուսեր ամուսինը։

Певцы Ирина Аллегрова и Филипп Киркоров выступают на международном конкурсе молодых исполнителей "Новая волна - 2017" (12 сентября 2017). Сочи, Россия

Ամբողջ երկիրը սիրել է հանդուգն շիկահեր Ալեգրովային։ Երգչուհին ցանկացել է մեներգչուհու կարիերա ունենալ, իսկ ամուսինը նրան տեսել է խմբում։ Այդ ժամանակ համարձակ կինը դեմ է գնացել ամուսնու կամքին և ամուսնալուծվել։

«Մտերիմների համար մեր ամուսնալուծությունն անսպասելի էր։ Կարծում եմ, որ ես լավ կին կդառնայի»,- նշել է երգչուհին։

Ալեգրովան սկսել է առանձին ելույթ ունենալ, երգել է «Օտարականը», «Լուսանկար», «Խաղալիք» հիթերը։ Այդ ժամանակ նա հավաքել է իր բալետային խումբը, որում պարել է Ալեգրովայի ապագա ամուսինը` Իգոր Կապուստան։ Նա 8 տարով երիտասարդ է եղել երգչուհուց։

Իրինան սիրելիին «գողացել» է քաղաքացիական կնոջից։ 1994թ-ին նրանք ամուսնացել են, միասին ապրել վեց տարի, բայց հաճախակի դարձած վեճերի պատճառով ընտանիքը քանդվել է։ Ավելի ուշ պարզվել է, որ նա դավաճանել է Ալեգրովային։ Իսկ երգչուհին պատմել է, որ Կապուստան վեց տարի նստել է իր վզին։

Певица Ирина Аллегрова перед концертом "Песня года"

Ամուսնալուծությունից հետո Ալեգրովայի մոտ նյարդային խանգարում է եղել։ Վերականգնվելուց հետո հարաբերություններ է սկսել Ալեքսեյ Գարնիզովի հետ, քանի որ երիտասարդ պարողից հետո ցանկացել է հասուն տղամարդու կողքին լինել։

Բայց այդ հարաբերություններն էլ երջանկություն չեն բերել երգչուհուն, նա ալկոհոլային կախվածության մեջ է ընկել։ Այդ ժամանակ նրան փրկել է դուստրը` խզելով բոլոր կապերը Գարնիզովի հետ։ Այսօր Ալեգրովան ազատ և երջանիկ կին է։ Ինչպես պնդում է երգչուհին, ունի այն ամենը, ինչի մասին երազել է։