Վարդան «սարսափելի» խոստովանություն է արել․ ի՞նչ վատ սովորություն է պարուհին ժառանգել մորից

Ուկրաինաբնակ հայազգի պարուհի Վարդան խոստոնանել է, որ մորից բնավորության վատ գիծ է ժառանգել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Ուկրաինաբնակ հայազգի հայտնի երգչուհի և պարուհի, pol-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram-ի բաժանորդներին խոստովանել է, որ միշտ վատնող է եղել:

«Ես վաղ տարիքում եմ սկսել գումար վաստակել, սակայն միշտ վատնել եմ այդ փողերը, դրանով մորս եմ քաշել։ Երբ հասկացա, որ շատ եմ աշխատում, իսկ գումարներն ինչ-որ տեղ չքանում են, որոշեցի բոլոր ծախսերս գրանցել։ Մայրաքաղաքում ապրելու առաջին տարին էր, արվեստի համալսարան էի ընդունվել, և խնայած ամբողջ գումարով մեքենա գնեցի (օգտագործված մեխանիկական Skoda Fabian) և հայրենի քաղաքից Կիև տեղափոխվեցի», — գրել է Վարդան։

 

Նրա խոսքով՝ հեքիաթային ժամանակ էր, նա 21 տարեկան էր, թեև Վարդան հիմա էլ իրեն 21 տարեկանի պես է զգում։

Պարուհի Վարդան հուզիչ նկար է հրապարակել` ցույց տալով իր «խղճուկ» բնակարանը

Հրապարակումն այնքան էր հետաքրքրել բաժանորդներին, որ չորս ժամվա ընթացքում ավելի քան 11 հազար հավանության էր արժանացել։

«Ես նույնպես 21 տարեկանից ամեն օր գրի էի առնում ծախսերս ու եկամուտներս՝ այդպես 3-4 տարի, և ամեն ինչ կարգին էր», — խոստովանել է նրա երկրպագուներից մեկը։

Վարդան ծնվել է 1985թ.-ի մարտի 3-ին բազմազավակ ընտանիքում։ Նա 2 բարձրագույն կրթություն ունի` մասսայական միջոցառումների ռեժիսորի ուև ֆիզկուլտուրայի ուսուցչի և մարզչի։ Կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է շատ տիտղոսներ և մրցանակներ շահել` ելույթ ունենալով «Սև հրեշտակ» բեմական անունով։