Խառը կանաչու դարաշրջան. Նիկոլ Փաշինյանը եզրափակեց թանկացումների դեմ բողոքի հանրահավաքը

Պատմության մեջ հայտնի քարի, բրոնզի և այլ դարաշրջաններին կարող է ավելանալ նաև խառը կանաչու դարաշրջանը։ Մեր դարաշրջանը, ընդդիմադիր գործչի կարծիքով, սերունդները կարող են հենց այս կերպ անվանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի — Sputnik. Երևանի կենտրոնական փողոցներով անցավ «թակացմանն ասում ենք ոչ», «թալանին ասում ենք ոչ» վանկարկումներով երթն` ընդդեմ հունվարի 1-ից Հայաստանում տեղի ունեցած թանկացումների և հարկային բեռի ավելացման։

Կանաչին չի թանկացել, կարագն էլ այլևս օգտակար չէ. «Ելքը» բողոքի երթ է անցկացնում

Շառլ Ազնավուրի հրապարակ – Աբովյան փողոց — Հանրապետության հրապարակ — Ամիրյան փողոց — Մաշտոցի պողոտա —Սայաթ Նովա պողոտա —Աբովյան փողոց երթուղով անցնելուց հետո երթի մասնակիցները վերադարձան Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց թանկացումների դեմ պայքարի` իրենց քաղաքական ուժի տեսակետը։

«Ընթացիկ դարաշրջանը պատմության մեջ կկոչվի խառը կանաչու դարաշրջան,–հայտարարեց դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը,–մեր նախորդ հավաքից հետո բենզինը ևս 20%-ով թանկացել է։ Թանկացումները հասել են դպրոցական բուֆետներին։ Մարզերում դիզվառելիքի թանկացումը բերում է նոր թանկացումների։ Բայց իշխանությունն ասում է` փոխարենը խառը կանաչին էժանացել է 30%-ով և դրանով նվազեցրել ընդհանուր թանկացման ցուցանիշը և ասում` ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել»,– նշեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը` փետրվարի 6-ին, ԱԺ նիստից առաջ «Ելք» դաշինքը խորհրդարանում ստորագրահավաք է սկսելու` ընդդեմ թանկացումների ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջով։

1 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների
2 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների
3 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների
4 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների
5 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների
6 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների
7 / 7
«Ելքի» նախաձեռնած բողոքի ակցիան`ընդդեմ թանկացումների

«Ելք» խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում արտահերթ նիստը կգումարվի։

Հիշեցնենք`«Ելք» դաշինքն ԱԺ–ում 9 պատգամավոր ունի, ինչը բավարար չէ արտահերթ նիստ հրավիրելու համար։ Ընդդիմադիր մյուս խորհրդարանական ուժը` «Ծառուկյան» խմբակցությունն, այս նախաձեռնությանը միանալու որոշում չի կայացրել։